Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս երկուսը հեչ էլ բարի պտուղ չէին: Ես ասացի՝ տղաներ, մի քիչ մոտ եկեք, այնքան էլ լավ չէին զգում իրենց, դե գիտեք՝ իրար սպանել են մի 30 տարի: Մեկ ժամ հետո արդեն կողք-կողքի էին կանգնած, գրկեցին իրար, փաստաթուղթ ստորագրեցին». Թրամփը՝ Փաշինյանի ու Ալիևի մասին

Փետրվար 19,2026 20:25

Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» առաջին նիստն է՝ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Միացյալ Նահանգներ են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, որոնց Ամերիկայի նախագահը հատուկ անդրադարձավ:

«Այս առաջնորդները շատ առատաձեռն են եղել գումարի հարցում: Միացյալ Նահանգները ևս: Բայց գիտե՞ք ինչ կա, աշխարհում խաղաղությունից ավելի կարևոր բան չկա և աշխարհում խաղաղությունից ավելի էժան բան չկա: Երբ պատերազմում եք, հարյուր անգամ ավելի են ծախսում»,- իր ելույթում ընդգծեց նախագահ Թրամփը՝ շարունակելով:

«Այս երկուսը հեչ էլ բարի պտուղ չէին: Կարծում եք, հե՞շտ էր: Չէ, հեշտ չէր: Նրանք երկուսն էլ դժվար մարդիկ էին, լավ մարդիկ են, բայց դժվար: Երբ Օվալաձև գրասենյակում էին, ամեն մեկը սենյակի հակառակ ծայրում էր: Ես ասացի՝ տղաներ, մի քիչ մոտ եկեք, այնքան էլ լավ չէին զգում իրենց, դե գիտեք՝ իրար սպանել են մի 30 տարի: Մեկ ժամ հետո արդեն կողք-կողքի էին կանգնած, գրկեցին իրար, փաստաթուղթ ստորագրեցին: Եվ հիմա խաղաղություն ունենք այս երկու կարևոր երկրների միջև: Ես երբեք չեմ մոռանա դա: Կարող եք հպարտանալ ինքներդ ձեզանով: Դա հրաշալի տեսարան էր: 32 տարի»,- ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ խորհրդի նիստից առաջ «շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ»: Կադրերում նաև զրուցում են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728