Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը կոչ է արել Թեհրանին միանալ ԱՄՆ-ին «խաղաղության ճանապարհին»

Փետրվար 19,2026 23:30

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ պետք է համաձայնության գա իր միջուկային ծրագրի շուրջ, հակառակ դեպքում «վատ բաներ» կպատահեն, հայտնում է Reuters-ը։

Թրամփը նշել է, որ Իրանի հետ բանակցությունները ընթանում են լավ, սակայն ընդգծել է, որ Թեհրանը պետք է հասնի «իմաստալից» համաձայնության։

Նախագահը նաև հիշատակել է հունիսին ԱՄՆ-ի օդային հարվածները՝ նշելով, որ Իրանի միջուկային ներուժը «չեզոքացվել է»։ «Գուցե պետք է լինի մի քայլ էլ առաջ գնալ, կամ գուցե ոչ։ Դուք դա կիմանաք հաջորդ, հավանաբար, 10 օրվա ընթացքում», – ասել է Թրամփը՝ առանց մանրամասնելու։

Թրամփը կոչ է արել Թեհրանին միանալ ԱՄՆ-ին «խաղաղության ճանապարհին»՝ ընդգծելով, որ «Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, դա շատ պարզ է։ Դուք չեք կարող խաղաղություն ունենալ Մերձավոր Արևելքում, եթե նրանք ունեն միջուկային զենք»։

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728