Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան-Ճապոնիա միջպետական հարաբերությունները զարգացել են բարեկամական ոգով՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա». Մհեր Գրիգորյան

Փետրվար 19,2026 22:44

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի ազգային օրվա՝ Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը և ՀՀ կառավարության անունից շնորհավորական ուղերձ հղել։

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստան-Ճապոնիա միջպետական հարաբերությունները զարգացել են բարեկամական ոգով՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության, ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա։

Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին համատեղ ջանքերով մեզ հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը, ընդլայնել տնտեսական համագործակցությունը և խորացնել կապերը կրթության և մշակույթի ոլորտներում»,-նշել է փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ համատեղ ջանքեր պետք է գործադրվեն առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ՝ շեշտելով նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ակտիվացման կարևորությունը։

Փոխվարչապետը նաև բարձր է գնահատել Ճապոնիայի կառուցողական մոտեցումն ու անաչառ դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728