Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Կարապետյանը շնորհավորել է եզդիներին Սուրբ Նաբիի տոնի առթիվ

Փետրվար 19,2026 22:33

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը շնորհավորել է եզդիներին Սուրբ Նաբիի (այժմ՝ Խըդըր Նաբիի) տոնի առթիվ։

«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, այսօր ուզում եմ ձեզ շնորհավորել Սուրբ Նաբիի տոնի կապակցությամբ և ցանկանում եմ, որպեսզի համերաշխության և սիրո խորհուրդը այս տոնի իրագործվի ձեր ընտանիքներում։

Կուզեի նաև հիշեցնել այն հաճելի ավանդույթը, որ ունի եզդիական ազգը այս տոնի կապակցությամբ։ Այսօր բոլոր իրար հետ գժտված մարդիկ պետք է հաշտվեն, և իմ կարծիքով՝ մենք բոլորս սովորելու բան ունենք այս տոնի խորհրդից։ Նաև շատ հետաքրքիր զուգահեռ կա Սուրբ Նաբիի և քրիստոնեական Սուրբ Սարգսի միջև։ Ինչպես գիտեք՝ այսօր եզդի ազգի չամուսնացած ներկայացուցիչները երեկոյան ուտելու են աղի բլիթ՝ ակնկալիքով, որ կտեսնեն իրենց ապագա ամուսիններին կամ կանանց, իսկ հայ ազգը երկու շաբաթ առաջ նշել է Սուրբ Սարգսի տոնը, որն ուներ նույն խորհուրդը։ Սա վկայում է մեր ժողովուրդների հազարամյա բարեկամության և հազարամյա ընդհանուր հայրենիքում ապրելու փաստի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728