Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենք իրենց եւ մյուսներին համոզել, որ «ամեն իշխանություն էլ թերություններ ունի», եւ հանդիմանում են մեզ, թե` «միայն վատն եք տեսնում, լավ բաները չեք տեսնում», առաջարկում եմ մրցույթ կազմակերպել` մենք թվարկենք վատը, իրենք` լավը, տեսնենք` ով կհաղթի: Եթե յուրաքանչյուր լավի դիմաց գոնե երեք հատ վատ բան չկարողացանք թվարկել, ուրեմն իրենք հաղթել են: Բայց պայմանով, որ չեն ասելու` պարտվեցինք, բայց հաղթեցինք, Կիրանցի պատն աննախադեպ ձեռքբերում է, մեր ինքնիշխանությունը վերջին 8 տարում անշեղորեն աճել է, ծայրագավառից դարձել ենք կենտրոն, կամ` Թրիփը մեզ մեծ եկամուտներ ու բարեկեցություն է բերելու եւ 100 տարվա անվտանգության երաշխիքներ: Եթե կարող ենք ադեկվատ մարդու լեզվով խոսել եւ թվարկել բոլոր հաջողություններն ու անհաջողությունները, կհասկանանք, որ համեմատելու եզր անգամ չկա:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































