Փետրվարի 20-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Երկու երկրների արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի շփումների արդյունքների վերաբերյալ։
Ռուսական կողմը վերահաստատել է իր աջակցությունը բանակցային գործընթացին՝ ուղղված Իրանի օրինական իրավունքները հարգող արդար քաղաքական և դիվանագիտական լուծումներ գտնելուն՝ համաձայն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի սկզբունքների։
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։


















































