Լրահոս
Օրվա լրահոսը

Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 20,2026 17:43 Share

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Քաղաքականության մեջ շոուի բաղադրիչը անպակաս է։ Չկա քաղաքական գործիչ կամ ղեկավար, որը կամա թե ակամա չդառնա շոուի մաս։ Խնդիրն ինձ համար այն չէ, որ ամերիկյան կողմը որոշել է խաղաղության շոու անել և մեզ դրա մաս սարքել․ ես առնվազն հասկանում եմ, որ դա որոշ ժամանակով զսպում է Ադրբեջանի ախորժակը, ուստի դրան վատ չեմ կարող նայել։ Ինձ համար այս ամենի մեջ խնդրահարույց է խաղաղության շոուն ֆունդամենտալ խնդիրների լուծմանը չուղղելու քաղաքականությունը։

Ես լսել եմ «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստի ժամանակ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի ելույթը։ Վերջինս պատմում էր, թե Թրամփը ինչ անձնական երջանկություն է ապրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության շրջանակներում գերիների ազատ արձակման հարցում իր ցուցաբերած միջնորդությունից։ Նա պատմում է, որ Թրամփը երբեք չի մերժել գերիների ընտանիքների հետ հանդիպման առաջարկները։ Կարճ ասած՝ հատուկ շեշտադրում էր արվում գերիների հարցի վրա, քանի որ գերիների ազատ արձակումը շատ ուղիղ և աներկբա կապված է խաղաղության մասին խոսակցության հետ։

Միայն մեր ղեկավարությունն է, որը առանձնացրել է գերիների ազատ արձակման հարցը խաղաղության գործընթացից ու իբր առանձին է դրա շուրջ բանակցում։ Թրամփը մեր գերիների մասին խոսել է օգոստոսի 8-ին, Վենսը դրա մասին խոսել է Բաքվում։ Բավական է Թրամփի կես խոսք, և ես վստահ եմ՝ Ալիևը ռիսկ չի անի այդ մարդկանց երկար պահել Բաքվում։ Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է։ Պետական շահը սպասարկող ղեկավարը կասեր՝ հարց չկա, կմասնակցեմ շոուին, բայց դու էլ այնպես արա, որ իմ քաղաքացիները կարճ ժամկետներում վերադառնան Հայաստան, որ ես երես ունենամ խաղաղությունից խոսելու, ոչ թե խաղաղություն բեմադրեմ մեկի հետ, որը իմ հայրենակիցներին լիովին անտեղի ու անհիմն կոչում է «նացիստ»․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728