Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկել են 2025-ին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսական աճի միտումները

Փետրվար 20,2026 22:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիար Իմանալիևին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսական աճի միտումներին, ինչպես նաև արտաքին առևտրի դինամիկային։

Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային տնտեսական զարգացումների և գլոբալ մարտահրավերների հնարավոր ազդեցությունների շուրջ՝ ընդգծելով ԵԱՏՄ շրջանակում համակարգված քաղաքականության կարևորությունը։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728