Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու «խաղաղասեր» ընկերներն ու «նացիստները»

Փետրվար 21,2026 10:00

ԱՄՆ նախագահ Թրամփը չի սխալվում՝ Ալիեւն ու Փաշինյանն իսկապես ընկերներ են: Նրանց միավորում են ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ կապված ընդհանուր ծրագրերը, այլեւ հետխորհրդային բռնապետական «մենթալիտետը»:

Բայց երբ կողքից ես նայում, դա բավականին տարօրինակ ընկերություն է: Որովհետեւ ընկերներից մեկը զրկել է մյուս ընկերոջ հազարավոր հայրենակիցներին՝ իրենց տանն ապրելու հնարավորությունից, ոչնչացնում է այդ ընկերոջ ժողովրդի կողմից ստեղծած մշակութային, հոգեւոր ժառանգությունը, չի հանում իր զորքն այդ ընկերոջ պատասխանատվության ոլորտում գտնվող ինքնիշխան տարածքներից եւ, այդ ընկերոջ հայրենակիցներին անվանելով «նացիստ», նրանց գերության մեջ է պահում:

Մյուս կողմից՝ այդ երկու մարդկանց ընկերության վառ ապացույցն այն է, որ այդքանից հետո նրանք 50/50 սկզբունքով խաղաղության մրցանակ ստացան:

Ազգային խայտառակության այս արձանագրմանը իշխանության կողմնակիցներն ու քարոզիչները հակադրվում են այսպես. «Բա ո՞րն է այլընտրանքը: Ուզում եք էլի՞ պատերազմ լինի, էլի՞ հազարավոր զոհեր ունենանք»:

Նախ՝ հիշենք, որ մինչեւ 2020 թվականը հենց Փաշինյանն էր իր խելահեղ հայտարարություններով եւ ապիկար գործողություններով նպաստում, որ լինի պատերազմ եւ լինեն զոհեր: Իր ղեկավարման առաջին երկու տարիների ընթացքում նա պարբերաբար գնում էր Արցախ, ողջագուրվում «նացիստների» հետ եւ բոցաշունչ ճառեր արտասանում:

Այդ ամենից կարելի է եզրակացնել, որ խաղաղության եւ պատերազմի հարցերն իրեն բացարձակապես չեն հետաքրքրում: Այսօր էլ, եթե իր աթոռը պահելու համար պետք լինի, նա այնպիսի ռազմատենչ հայտարարություններ կանի, որ նույնիսկ Ալիեւը կզարմանա: Պարզապես այս պահին իրեն հարմար է ուղեղները լվացած քաղաքացիների վրա «վաճառել» չեղած «խաղաղությունը»:

Երկրորդ՝ եկեք ենթադրենք, որ այսօր Հայաստանի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա հայտարարի, որ Բաքվի «դատարանի» կողմից ահաբեկչության եւ այլն ծանր մեղադրանքներով դատապարտված մարդկանց «նացիստ» չի համարում, ինչպես նաեւ միջազգային ատյաններում հրապարակավ բարձրացնի մեր գերիների հարցը: Դրա հետեւանքով պատերա՞զմ է սկսվելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ «Խաղաղասերն» ու «նացիստը» 2020 թվականի պատերազմից առաջ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Տեսանյութում՝ նախկին նա(ր)ցիստը ապագա բռնագաղթվածների ուղեղները լվալիս։ Զգուշացում․ նյութը պարունակում է նյարդային համակարգը խաթարող բովանդակություն։
    https://www.youtube.com/watch?v=1O5pHw-stZY

    • Հայ մարդ says:

      Իսկապես՝ տեսանյութն ուներ նյարդային համակարգը խաթարող հատկություն։
      Կարելի է վստահ լինել, որ այս անդեմ, անհայրենիք նարցիստը նույն վայրում պատրաստ է նաև այսօր արտասանել բանաստեղծություն, սակայն ադրբեջաներեն լեզվով, նույն բովանդակությամբ, բայց մի փոփոխությամբ՝ հայ ազատարար զինվորի փոխարեն նա արդեն կգովերգի ադրբեջանցի «ազատարար» զինվորին։
      Եվ ո՞ւմ է հաջողվել մագլցել երկրի ղեկավարի աթոռին – ինքնասիրահարված մի խեղկատակի՝ անդեմ, անազգ, անհայրենիք ․․․

      • Սարգիս Զեյթունյան says:

        Դրածս տեսանյութը նվիրում եմ մեր երկու ակնառու արվեստագետ մտավորականներին՝ Հենրիկ Հովհաննիսյանին և Հակոբ Մովսեսին՝ հույսով որ իրենք ըստ արժանվույն կգնահատեն իրենց գրչակից ընկերոջ և առաջնորդի դերասանական ու գրական տաղանդը։

  2. Ի՞նչ կապ ունեն նացիստենրը:

    Սովետական անեկդոտ. Օֆելյա Համբարձումյանը ասում է Սայաթ Նովայի երգը փորձ անող Բելա Դարբինյանին «Բելոչկա, սա քո ամպուլան չէ:»
    Նացիզմից մասնագիտորեն կարող են խոսել ցեղասպանութուն անելում վարպետացած ազգերը` թուրքերը (1915), նորագույն ժամանակներում ազրբժնցիները (Սումգայիթ, 29 փետրվարի 1988, …), հրեաները (Պաղեստին, 2024-25) և, իհարկե, գերմանացիք (Հիտլեր, 1933-45):

    Սա մեր ամպուլան չէ: Միայն ջուր ենք լցնում թշնամու պարտադրվող օրակարգի ջրաղացին: Նացիստենրը կապ չունեն: Բաքվի դատավարությունը սփռվել է ‘ուզում’` մեր բազմագլուխ թշնամին մոտենում է Նժդեհի կերպարին:
    Ավելի մեծ պատկերը` օրակարգում ազգային արժանապատվության, հիշողության ջնջումն է: Լինենք զգոն:

  3. Հայ մարդ says:

    Ընդհանուր առմամբ ընդունելով «Անանուն»-ի մեկնաբանությունում նշված անհանգստությունը, ուզում եմ այնուհանդերձ նշել, որ Արցախյան ազատամարտի մասնակիցներին և ղեկավարներին «նացիստ» է անվանում ինքը՝ ցեղասպան ալիևը, որը լինելով անկիրթ նիկոլի «քաղաքակիրթ գործընկերը», փորձում է իր հայ կատարածուների միջոցով (նիկոլ, նախարարուհի ժաննա և այլ քպ-ականներ) մեր կրթական և մշակութային կյանքից արմատախիլ անել հայերիս ինքնապաշտպանվել սովորեցնող անհատների (Նժդեհ, Անդրանիկ, Մոնթե և այլ ազգապահպաններ) կյանքին, գործունեությանը և գաղափարախոսությանը վերաբերող նյութերը։
    Ցեղասպան ալիևն ինքը փորձելով ադրբեջանը վերածելու նացիստական պետության (հայտնի է, որ նացիստական պետության հիմքում դրվում են երեք գաղափարներ՝ առաջնորդի բացարձակ իշխանությունը, ռասայական տեսությունը և ուժի պաշտամունքը), այդ պիտակումից խուսափելու համար, «ռասիստ» է անվանում մարդկանց, որոնք ընդամենը փորձել են ինքնապաշտպանվել ցեղասպանությունից և Արցախը փրկել հայաթափումից։
    Այդ հարցում նիկոլը դեռևս զգուշություն է ցուցաբերում և ալիևի պիտակավորած «նացիստներին» նա առայժմ «նախկիններ» է անվանում, բայց առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում, ամենայն հավանականությամբ նիկոլը նույնպես կանցնի ալիևի տերմինաբանությանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728