Դեռեւս անցյալ տարի Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարական էր տվել Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ խոստացել են կառուցել մետրոյի Աջափնյակ կայարան, քաղաքաշինական ներդրումային ծրագիր մշակել եւ մրցութային գործընթաց սկսել՝ Սուրմալու մետրոյի կայարանի ներդրումային ծրագրի տրամաբանությամբ:
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանին տեղեկացրին, որ երկփուլ մրցույթ է կայացել, նախաորակավորման փուլում դիմել էին 7 միջազգային եւ տեղական ընկերություններ, որոնցից 2-ը որակավորվել են, եւ մինչեւ մարտի 3-ը կներկայացնեն առաջարկները, իսկ սահմանված գործընթացներից հետո հունիսի կեսերից կմեկնարկեն աշխատանքները:
Տիգրան Ավինյանը պարզաբանեց, թե որն էր իր այդ հանձնարարականի նպատակը. «Որպեսզի ունենանք մի բիզնես կենտրոն կամ այն, ինչ կառաջարկի հաղթող ընկերություններից մեկը, ֆինանսապես կամ բիզնես տրամաբանությամբ հետաքրքիր կլինի եւ որոշակիորեն կմեղմի այն ծախսերը, որոնք իրականացվելու են Աջափնյակ կայարանի կառուցման համար»:
Կարդացեք նաև
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































