Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում՝ նշելով, որ «Հայաստանի եկամուտների մեջ մեր պարտքի ծավալը նվազել է». Մեսրոպ Առաքելյան

Փետրվար 23,2026 11:43

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Էկոնոմիկայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում՝ նշելով, որ «Հայաստանի եկամուտների մեջ մեր պարտքի ծավալը նվազել է»։

Այո, պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը նվազել է, սակայն շատ ավելի կարևոր է պարտքի սպասարկման և բյուջեի եկամուտների հարաբերակցությունը, այսինքն՝ մեր եկամուտներից քանի տոկոսն ենք հատկացնում պետական պարտքի սպասարկմանը։

Եվ այսպես, 2017թ․ պետական պարտքի տոկոսավճարներին հատկացվել է բյուջեի 8,1%-ը, իսկ ահա 2025թ․ պետական պարտքի սպասարկման համար ստիպված ենք եղել հատկացնել բյուջեի եկամուտների 10,6%-ը։

Այսպիսով, մեր ծախսերի 2,5%-ը լրացուցիչ հատկացնում ենք պետական պարտքի սպասարկմանը՝ սահմանափակելով այլ ծախսեր կատարելու հնարավորությունը։ Օրինակ, նշված 2,5%-ը կազմում է առողջապահության ամբողջ ծախսերի կեսը, կամ այդ գումարով կարելի է նվազագույն թոշակը դարձնել մոտ 60 000 դրամ։

Պատկերավոր ասած, ընտանիքը հիմա իր եկամուտներից ավելի շատ մասնաբաժին է հատկացնում վարկերի մարմանը, քան՝ կենսապահովման ծախսերին։

Իսկ այս ամենի պատճառը պարզ է՝ վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728