Պետական գնումների փորձագետ Արտակ Քյուրումյանի ֆեյսբուքյան գրառումը
Ասում են՝ S&P-ն վերանայել է Հայաստանի վարկանիշը (դրական առումով)։ Շատ լավ է։
2008-2009թթ ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմնական մեղավորների թվում շատերը նշում էին նաև վարկանիշային ընկերություններին։ Նաև պնդում էին, որ շահերի բախում կա։ Վարկանիշային ընկերությանը վճարում է նա, ում վարկանիշ է հարկավոր։ Բնական է, կա վտանգ, որ եթե վարկանիշը լավը չլինի, պատվիրատուն կհրաժարվի վարկանշավորողի ծառայություններից։
ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) նշել է, որ 2011թ. իր վերջնական զեկույցում Ֆինանսական ճգնաժամի հետաքննության հանձնաժողովը եզրակացրել է, որ «վարկանիշային գործակալությունների ձախողումները էական գործոններ էին» 2008թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ։ Զեկույցը եզրակացրել է, որ «ճգնաժամը չէր կարող տեղի ունենալ առանց վարկանիշային գործակալությունների»։ Հղումը՝ մեկնաբանություններում։
Կարդացեք նաև
10-15 տարի առաջ եղան դեպքեր, երբ դատարանները վարկանիշ շնորհող ընկերություններին մեղավոր ճանաչեցին ներդրողներին մոլորեցնելու մեջ։
2012թ. Ավստրալիայի դատարանը S&P-ին մեղավոր ճանաչեց ներդրողներին մոլորեցնելու գործում (հղումը՝ մեկնաբանություններում)
2017թ. հունվարին Moody’s-ը $864 միլիոն վճարեց ԱՄՆ արդարադատության նախարարությանը, 21 նահանգների և Կոլումբիայի շրջանի (Վաշինգտոն քաղաքին) իշխանություններին 2008թ ֆինանսական ճգնաժամի հետ կապված վեճը լուծելու համար։
S&P-ն $1.5 մլրդ վճարեց ԱՄՆ արդարադատության նախարարությանը և այլ կողմերի 2008թ. ճգնաժամի հետ կապված վեճը լուծելու համար։
Շատ լավ է, որ Հայաստանը լավ վարկանիշ ունի։ Ուղղակի այս մասին էլ տեղյակ եղեք և վարկանիշի բարձրացման կամ բարելավման մասին տեղեկատվությունը նաև այս մաղով անցկացրեք։


















































