Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բռնցքամարտիկները մեկնարկում են Ստրանջայի մրցաշարում

Փետրվար 23,2026 16:42

Բուլղարիայում գտնվող բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները այսօր մեկնարկում են Ստրանջայի 77-րդ միջազգային մրցաշարում, որը դասվում է «A» կարգի մրցաշարերի շարքում եւ ավանդաբար մասնակիցների ուժեղ կազմ է ունենում։ Այս տարի հավաքվել են 35 երկրների 350 բռնցքամարտիկներ։

Հայաստանը ներկայացնում են 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 55 կգ՝ Ժիրայր Սարգսյանը, 60 կգ՝ Արթուր Բազեյանը, 65 կգ՝ Արթուր Սահակյանը, 70 կգ՝ Հարություն Հակոբկոխյանը, 75 կգ՝ Մարատ Միքայելյանը, 90 կգ՝ Նարեկ Մանասյանը եւ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Կանանց հավաքականից մրցավայր մեկնել են Էլիդա Քոչարյանն ու Անուշ Գրիգորյանը։

Այսօր մրցաշարի առաջին օրն է։ Հայաստանից պայքարի մեջ ներգրավվելու են Մարատ Միքայելյանը, Արթուր Բազեյանը, Հարություն Հակոբկոխյանը, Նարեկ Մանասյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728