Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում ստեղծված խայտառակ վիճակի մասին շարունակելու եմ բարձրաձայնել դրսում, այս անգամ՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին. Արմեն Աշոտյան

Փետրվար 23,2026 17:59

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանն իրական եվրոպական քաղաքակրթական տարածք է՝ իր պատմությամբ, մշակույթով, արժեհամակարգով եւ հավատքով։

Այսօրվա Եվրոպան իր ինքնության ճգնաժամին զուգահեռ գեոպոլիտիկ մարտահրավերների առաջ է կանգնել՝ սկսելով զոհաբերել արժեքներն հանուն շահերի, պրինցիպները՝ հանուն պրագմատիզմի։

Իսկ այսօրվա Հայաստանն իր բռնապետական հակումներին հագուրդ տվող «ղեկավարով» նման քաղաքականության պրակտիկ իրացման կիզակետում է։

Երբեմն տպավորություն ունեմ, որ ես եվրոպական քաղաքակրթական ժառանգությունն ավելին եմ սիրում, քան նրա պաշտպանությանը կոչված որոշ եվրոչինովնիկներ։

Եվ ապագայի Հայաստանը պիտի լինի իրական եվրոպական արժեքների պետություն՝

– արժանապատիվ

– ժողովրդավար

– մրցունակ եւ ժամանակակից

– առանց քաղբանտարկյալների

– մարդու հիմնարար ազատությունները հարգող

– քրիստոնեական արժեքների վրա խարսխված

Դրան հասնելու փաստաթուղթը եւ ճանապարհային քարտեզը մենք 2017-ի աշնանը ստեղծել էինք՝ Սերժ Սարգսյանի ջանքերով, սակայն հոգով բարբարոս ռեժիմապետը քանդեց նաեւ դա՝ Հայաստանի իրական բարեփոխումների նախագիծը, Հայաստանի եվրոինտեգրումը վերածելով էթնոմշակութային պապուասության։

Մեր երկրում ստեղծված խայտառակ վիճակի մասին շարունակելու եմ բարձրաձայնել դրսում, այս անգամ՝ ԵԺԿ քաղաքական համաժողովին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728