Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել են մի շարք խնդիրներ` իրավական կարգավորումների կիրարկման, գործնականում արդյունավետ եւ բովանդակալից մասնակցության ապահովման տեսանկյունից

Փետրվար 23,2026 20:44 Share

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում սերտորեն համագործակցում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ կարեւորում է բաց ու կառուցողական երկխոսությունը:

Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, որի ընթացքում մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Էսթեր Այվազյանը:

Կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ իրենց գործունեության նպատակն է հնարավորություն ընձեռել քաղաքացիական հասարակությանը եւ քաղաքացիներին մասնակցելու իրենց իրավունքներին վերաբերող որոշումների ընդունման գործընթացին:

Նշվել է, որ օրենսդրությամբ քաղաքականությունների մշակման գործընթացում հանրային մասնակցության ապահովման մի շարք օրենսդրական եւ ինստիտուցիոնալ մեխանիզմներ արդեն սահմանված են: Սակայն արձանագրվել են մի շարք խնդիրներ` իրավական կարգավորումների կիրարկման, գործնականում արդյունավետ եւ բովանդակալից մասնակցության ապահովման տեսանկյունից:

Ռուստամ Բաքոյանը պատասխանել է կենտրոնի ներկայացուցիչների հարցերին՝ մանրամասնելով օրենսդրական նախաձեռնության իրականացման փուլերը, աշխատանքային քննարկումները, խորհրդարանական լսումներ կազմակերպելու ընթացակարգերը:

Կենտրոնի իրավաբան-փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումները «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի վերաբերյալ: Նշվել է, որ առաջիկայում առաջարկություններ կներկայացվեն երկու օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ:

Կողմերն ակտիվորեն փոխգործակցելու պատրաստակամություն են հայտնել:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728