ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀԷՑ-ի ունեցած վարկային պարտավորություններից շուրջ 7,9մլն ԱՄՆ դոլարի եւ 1,2մլն Եվրոյի չափով մարում կատարեցինք բացառապես սեփական միջոցների հաշվին՝ առանց լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ներգրավելու (ինչպես «ավանդաբար» ընդունված էր ՀԷՑ-ում)։
Այս պահին ՀԷՑ-ի ունեցած պարտավորությունները միջազգային ֆինանսական կազմակերպություններին, որտեղ գրավադրված են Ընկերության 100% բաժնեմասերը, կազմում են շուրջ 100մլն ԱՄՆ դոլար։
ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական վիճակն այս պահին գտնվում է կայուն եւ հուսալի վիճակում.
մոտ օրերս կմեկնարկենք գրեթե 50մլրդ ՀՀ դրամի հասնող ընդհանուր բյուջեով Ներդրումային ծրագրի գնումների գործընթացները՝ շուրջ երեք տասնյակ լոտերով ձեռք կբերվեն կապալի շինարարական աշխատանքները, իսկ ավելի քան հինգ տասնյակ գնման լոտերով նախատեսված է ձեռք բերել անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու հարակից նյութերը։
Կարդացեք նաև
Հորդորս է էներգետիկ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին եւ անհատ ձեռնարկատերերին՝ առավելագույնս ներգրավվել ՀԷՑ-ի բաց, թափանցիկ եւ ներառական տնտեսվարման արժեշղթայի հնարավոր բոլոր օղակներում»։


















































