Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք ներկրել

Փետրվար 24,2026 12:28 Share

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:

Օրերս Այրում մաքսային անցման կետ ժամանած Թբիլիսի-Երևան մարդատար գնացքի մաքսային հսկողության ժամանակ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 13 բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության ընթացքում պարզել են, որ գնացքում առկա է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք: Ուղևորներից Ա.Տ.-ի մահճակալի տակի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 3 մեծ պայուսակ, որոնց մեջ եղել են 45.5 կգ քաշով տարբեր տեսակի դեղամիջոցներ։

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Մանրամասները՝ տեսանյութում․

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728