Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի նախապայմանն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն. թուրք պատգամավոր

Փետրվար 24,2026 14:33 Share

Ermenihaber. Փետրվարի 24-ին Բաքվում կանցկացվի Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ համատեղ 10-րդ նիստը։ Այդ նպատակով Բաքվում է գտնվում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։ Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացին՝ նշելով, որ Թուրքիայում անցկացված նախորդ նիստից հետո տարածաշրջանում տեղի են ունեցել կարևոր զարգացումներ և փոփոխություններ։

Օքթայն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը և համաձայնության են եկել TRIPP ծրագրի շուրջ, որը հայտնի է նաև որպես «Զանգեզուրի միջանցք»։

Հիշեցնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրն արդեն սկսվել է՝ թուրք պատգամավորն ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման սկսումն իր հետ բերում է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մեկնարկ։ Թուրքիայի նախապայմանն այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն»։

Օքթայի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը դրական ազդեցություն կունենա նաև Վրաստանի վրա:

«Վրաստանը հիմնական երթուղիներից մեկն է, որը թե՛ երկաթուղով, և թե՛ ավտոմոբիլային ճանապարհով Թուրքիան կապում է Ադրբեջանի և թյուրքական աշխարհի հետ»,-ասել է նա։

Թուրք պատգամավորը նաև շեշտել է, որ Հարավային Կովկասում ձեռք բերված խաղաղությունը դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728