Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»

Փետրվար 24,2026 17:18 Share

«Ազատություն». Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։

Նախապատմություն. Բրյուսելում քննարկումներից ստացված դիվանագիտական նոտաների համաձայն՝ ԵՄ-ն մտադիր է «աջակցություն հայտնել Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և տեղեկատվական ամբողջականության ամրապնդմանն ինչպես 2026 թվականի հունիսի ընտրություններից առաջ, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի ընթացքում», հավելելով, որ «Հայաստանին առաջարկվող աջակցությունը պետք է հստակորեն ուղղված լինի Ռուսաստանի կողմից ապակայունացնող գործունեության նվազեցմանը և մեղմացմանը»։

«Ազատության» տեղեկություններով՝ ԵՄ անդամ երկրները նաև դիմել են դիվանագիտական կորպուսին՝ արտաքին հարաբերությունների ծառայությանը՝ հորդորելով «շարունակել կապը Ադրբեջանի հետ՝ բացատրելով ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նպատակը և ընդգծել խաղաղության գործընթացի վրա բացասական ազդեցությունից խուսափելու անհրաժեշտությունը»։

Նոր առաքելությունը հավանության արժանանալու դեպքում ավելի շատ կկենտրոնանա հիբրիդային սպառնալիքների վրա՝ ներառելով «ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությունը, ինչպես նաև հնարավոր է՝ դրան անմիջապես հաջորդող սահմանադրական հանրաքվեն»:

Ըստ մի քանի ԵՄ դիվանագետների, որոնց հետ զրուցել է «Ազատություն» ռադիոկայանը, կողմերը նպատակ ունեն առաքելությունը գործարկել մինչև մայիսի 4-ին Երևանում կայանալիք ԵՄ-ՀՀ գագաթնաժողովը: Դա նշանակում է, որ այս հարցում անհրաժեշտ է որոշում կայացնել մարտ ամսվա ընթացքում, սակայն գործընթացն այնքան էլ հեշտ չէ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728