Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարի ընտանիքի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն «Իմ քայլը» հիմնադրամին 10 միլիոն դրամ է նվիրաբերել. «Փաստինֆո»

Փետրվար 24,2026 17:26

ՀՀ-ի ամենախոշոր հարկատուն՝ «Մոբայլ Սենթր» խանութների ցանցը Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին 2025 թվականին փոխանցել է 10 միլիոն դրամ։ Այս մասին«Փաստինֆո»-ն տեղեկանում է «Իմ քայլը» հիմնադրամից։

1000 խոշոր հարկատուների ցուցակում «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն առաջին տեղում է վճարած հարկերով։ Այս ընկերությունը Հայաստանում ամենամեծ բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է։
Դեռևս 2019 թվականին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ էր նախաձեռնել «Մոբայլ Սենթր» խանութների ցանց ընկերության դեմ, քանի որ քաղաքացիներից դիմում-բողոք էր ստացել առ այն, որ ընկերությունը դրսևորում է անբարեխիղճ մրցակցություն, մասնավորապես ոչ հավաստի գովազդի միջոցով մոլորեցնում է սպառողներին:

Այս ՍՊԸ-ն, ի դեպ, կապվում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի անդամների հետ։ Ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին Սիսակ Մարկոսյանի կողմից, իսկ արդեն 2017-ի դեկտեմբերի 26-ին ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր է դարձել Արթուր Պետրոսյանը, որը համացանցում առկա տեղեկությունների համաձայն՝ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է։

2023-2024 թվականներին ՍՊ ընկերությունը նվիրատվություններ չէր փոխանցել Հակոբյանի հիմնադրամին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728