Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգում

Փետրվար 25,2026 10:30 Share

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արժանացել է ASQ Customer Experience Awards հեղինակավոր մրցանակների՝ երկու անվանակարգում․

Լավագույն օդանավակայան Եվրոպայում (Best Airport in Europe)
Ամենանվիրված անձնակազմ (Most Dedicated Staff)

«ASQ Customer Experience Awards»-ը ուղևորների սպասարկման և փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակներից է, որը շնորհվում է «Airports Council International World» միջազգային կազմակերպության կողմից։ Մրցանակակիրները որոշվում են բացառապես ուղևորների անկախ և անմիջական գնահատականների հիման վրա՝ ստանդարտացված հարցումների միջոցով։

Զվարթնոց միջազգային օդանավակայանը հաղթողների խմբում է տարեկան 5–15 միլիոն ուղևոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել են 39 օդանավակայաններ Եվրոպայից։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728