Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Մարուքյան

Փետրվար 25,2026 11:10

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը.

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ՝ ԵՄ պատրաստել է փաստաթուղթ, որը ներառում է Ռուսաստանին ներկայացվող պահանջներ՝ Ուկրաինայում հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում։

«Ռուսաստանը օկուպացրել է բազմաթիվ տարածքներ, և նրա զորքերը տեղակայված են տարբեր երկրներում՝ լինի դա Վրաստանում, թե Մոլդովայում։ Ուստի երկարաժամկետ խաղաղության համար պետք է հստակ լինի, որ նրանք պարտավոր են դուրս բերել իրենց զորքերը բոլոր այն օկուպացված տարածքներից, որտեղ ներկայումս գտնվում են», — հայտարարել է Կալասը։

Գուցե հարցնեք, թե ինչու՞ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը նույնիսկ հարմար առիթների դեպքում չի հիշատակում, որ Ադրբեջանը արդեն մի քանի տարի է օկուպացված է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Հատկապես, որ այս հարցը ծագել է ոչ վաղ անցյալում՝ ի տարբերություն Վրաստանի և Մոլդովայի խնդիրների։

Սրա պատասխանը առավել քան ակնհայտ է․
միջազգային հարթակներում Հայաստանը չի բարձրացնում այդ հարցը, իսկ միջազգային գործընկերներին ներկայացվում է, թե մեր և մեր տարածքները օկուպացրած պետության միջև որևէ խնդիր չկա։

Սակայն իրականում Ադրբեջանի հետ հարաբերություններում մենք շարունակաբար միայն զիջում ենք և կորցնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728