ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» բանաձևը։ Բանաձևը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Քննարկումների ընթացքում Միացյալ Նահանգները առաջարկել է տեքստից հանել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և արդար խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին հղումը։
ԱՄՆ առաջարկին դեմ է քվեարկել 69 երկիր, 11-ը՝ կողմ, իսկ 62-ը՝ ձեռնպահ։
Ի վերջո, բանաձևն ընդունվել է առանց ԱՄՆ-ի կողմից առաջարկված փոփոխության. 107 երկիր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ, իսկ 51-ը՝ ձեռնպահ։ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել։ Դեմ էին քվերակել հետևյալ երկրները՝ Ռուսաստան, Բելառուս, Բուրկինա Ֆասո, Բուրունդի, Կուբա, Հյուսիսային Կորեա, Էրիթրեա, Իրան, Մալի, Նիկարագուա, Նիգեր և Սուդան։ Միացյալ Նահանգները ձեռնպահ էր մնացել։

















































