Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Փետրվար 25,2026 11:37

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ Բանկը թողարկել էր 6,5 մլրդ ՀՀ դրամ և 9 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով երեք տրանշ:

Դրամային թողարկումների արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին երեք տարվա համար կազմում է 13.75%, որից հետո այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա։ Դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը սահմանվել է 8.3%, իսկ առաջին երեք տարիներից հետո այն կհաշվարկվի SOFR տոկոսադրույքի հիման վրա։

Յունիբանկն առաջինն էր Հայաստանում, որ թողարկեց անժամկետ պարտատոմսեր: Նոր գործիքի թողարկումը նշանակալի իրադարձություն էր արժեթղթերի հայաստանյան շուկայի համար։ Անժամկետ պարտատոմսերը հնարավորություն են տալիս երկարաժամկետ հեռանկարում ստանալ կանոնավոր եկամուտ։

Հատկանշական է, որ պարտատոմսերի ամբողջ ծավալը տեղաբաշխվեց հաշված օրերի ընթացքում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է առաջարկի գրավչությունը և ներդրողների բարձր վստահությունը Յունիբանկի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728