Տեր Օշինի փաստաբան Արմինե Ֆանյանի (լուսանկարում) ՖԲ գրառումը.
Տեր Օշինի շուրջ ստեղծված թոհ ու բոհի ֆոնին ասեմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը Տեր Օշինի իրավունքների խախտման հետ կապված արդեն 2-րդ բողոքն է վարույթ ընդունում:
Տեր Օշինի բնակարանում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին դատարանի որոշումը, ինչպես արդեն հայտնել էի, բողոքարկել էինք ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Դատավոր Լուսինե Ալավերդյանը բողոքս մերժել էր այն հիմնավորմամբ, որ քննիչ Ն.Սարգսյանն ինձ վարույթից հեռացրել է և ես պատշաճ սուբյեկտ չեմ (այս մասով ևս վարույթ ընդունված վճռաբեկ բողոք ունենք):
Նույն որոշմամբ դատարանը պարզաբանել էր, որ իմ վստահորդը զրկված չէ հնարավորությունից անձամբ այդ բողոքը ներկայացնել և խնդրել վերականգնել բաց թողնված ժամկետը: Բնականաբար, համապատասխան միջնորդության հետ բողոքը կրկին մուտքագրվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Կարդացեք նաև
Նույն դատավոր Լուսինե Ալավերդյանը, ի հակառակ իր իսկ կողմից պարզաբանված իրավունքի, Տեր Օշինի անունից ներկայացված բողոքը թողել էր առանց քննության՝ զրկելով վերջինիս դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից:
Լուսինե Ալավերդյանի վերը նշված դատական ակտի դեմ ներկայացված բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 16.02.2026թ. որոշմամբ ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
Սպասենք Տեր Օշինի իրավունքի խախտման փաստն արձանագրող հերթական նախադեպային որոշման!


















































