ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը իր ՖԲ էջում գրառում է կատարել.
Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան մինչև 10 000 դրամով։
Հիմնական կենսաթոշակը 24 000-ից կդառնա 34 000 դրամ, նվազագույնը՝ 36 000-ից 46 000 դրամ։ Կբարձրանա նաև ծերության նպաստը։
10 000 դրամով կավելանան հաշմանդամության նպաստները․ 36 000, 37 500 և 39 000 դրամի փոխարեն դրանք կկազմեն 46 000, 47 500 և 49 000 դրամ։
Կարդացեք նաև
Կվերանայվեն նաև զինվորական երկարամյա ծառայության, կերակրողին կորցնելու և այլ կենսաթոշակներ։
Կշարունակի գործել հետվճարի մեխանիզմը՝ մինչև 20%, առավելագույնը 10 000 դրամ։
Տնտեսական աճը Կառավարությանը հնարավորություն է տալիս ընդլայնել սոցիալական ծրագրերը՝ ուղղված քաղաքացիների արժանապատիվ կյանքին։


















































