Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. «Ամո՛թ է թոշակառուների խոցելի վիճակը նախընտրական խաղալիք դարձնելը»

Փետրվար 25,2026 14:10

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ՖԲ գրառումը.

Թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է, դա անելը զուտ սեփական աթոռը պահելու համար՝ ծայրահեղ բարոյազուրկ դրսևորում:

Երբ թոշակների բարձրացումն իրականացվում է ընտրություններից մի քանի ամիս առաջ, չնայած ընդամենը հունվար ամսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Եթե մենք, օրինակ, 10 000 դրամով բարձրացնենք թոշակը, միևնույն է, խնդիրները չեն լուծվելու», խոսում է այն մասին, որ իշխանության գործողությունների նպատակը բացառապես սեփական դիրքերի պահպանումն է գահավիժող վարկանիշի ֆոնին։ Սա նշանակում է, որ այդ հնարավորությունն առկա է եղել, բայց չեն արել՝ հույս ունենալով, որ դա կօգտագործեն իրենց պարգևավճար տալու համար։ Ու հենց դրա համար թոշակառուները պետք է պատժեն այս վարքագիծը՝ զրո ձայն տալով։

Ամո՛թ է թոշակառուների խոցելի վիճակը նախընտրական խաղալիք դարձնելը։

Թոշակառուները, ամբողջ հասարակությունը պետք է հասկանան, որ կարճաժամկետ պոպուլիստական քայլերն իրենց հետևում թաքցնում են վտանգներ, որոնք կհանգեցնեն լուրջ խնդիրների մեր պետության և ամբողջ բնակչության համար, իսկ դրա գինը հազարապատիկ բարձր է, քան 10 000 դրամը։

Հետևաբար որևէ պարագայում իշխանափոխությունն այլընտրանք չունի։ Երկիրը կործանման հասցրած իշխանությունը պետք է հեռանա՝ մեր հայրենակիցների, այդ թվում՝ թոշակառուների ընտրության միջոցով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728