Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՐԻՓՓ-ը կարող է դառնալ հերթական ամերիկաիրանական կամ ամերիկաչինական հակասությունների հարթակ, որը բացասաբար կանդրադառնա դրա գործունակության վրա»․ Անդրեյ Արեշև

Փետրվար 25,2026 15:45

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ քաղաքական մեկնաբան, Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը մտահոգություն հայտնեց, որ ԹՐԻՓՓ-ը կարող է դառնալ ամերիկաիրանական կամ ամերիկաչինական հակասությունների հարթակ։

Նա մասնավորապես նշեց․ «Աշխարհաքաղաքական հակասություններն աճում են, և ոչ տարածաշրջանային ուժերը կարող են հստակորեն արտահայտել իրենց հետաքրքրությունները ոչ թե հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, այլ այս կամ այն տրանսպորտային ուղիների հետագա շրջափակման առումով։ Օրինակ՝ հաճախ է խոսվում Թրամփի ուղու օգտագործման, ԹՐԻՓՓ-ի մասին` որպես երթուղու և տրանզիտ փոխադրումների համար։ Ակնհայտ է, որ այս ճանապարհը դիտարկվում է միջին միջանցքի մի հատված։ Նաև հասկանում ենք, որ այն կարող է դառնալ հերթական ամերիկաիրանական կամ ամերիկաչինական հակասությունների հարթակ, որը կարող է բացասաբար անդրադառնալ դրա գործունակության վրա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728