«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց. «Կյանքիս ընթացքում ես Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ, ես ֆիզիկապես չեմ տեսել Ռոբերտ Քոչարյանին մի անգամ։
Առաջին նախագահին տեսել եմ, մեր բոլոր գործիչներին տեսել եմ՝ Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել։ Յոթ-ութ ալեկոծ այն ամիսների ընթացքում և դրանից առաջ էլ իմ ամբողջ կյանքի ընթացքում ես ոչ մի շփում չեմ ունեցել։
Մեր երկրի այսօրվա կառավարությունը մի երգ ունի։ Որպեսզի ինքն իր անկարողությունը, իր տնտեսական թուլությունը, որ տնտեսական գործիչներ չունեն, որ ութ տարվա ընթացքում չի կարողացել աղքատության մակարդակը նվազեցնել, երկրում թանկացումները հիմնավորել չկարողանալը բերում է մի բանի։ Նա ուղղակի ամեն անգամ աշխատում է համակարգի մեջ չթողնել նոր գործիչներ։ Ամբողջ կյանքի ընթացքում այս մարդիկ կռվել են նույն քաղաքական գործիչների հետ»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































