-21-րդ դարում 100.000-ավոր բնակիչներ ջուր չեն ունենալու ու սա մեր պետական ռազմավարության սխալ քաղաքականության հիմնական արդյունքն է,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը Երևանի մեծ մասի համար սահմանված օրական 7 ժամվա ջրանջատումները «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Ըստ նրա՝ մենք ունենք տոտալ կոլապս նաև էներգետիկայի ոլորտում.
-Վերջին 4 ամիսների ընթացքում, անցած տարվա համեմատ Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումների քանակը բարձրացել է 40 տոկոսով: Ջուրը անհրաժեշտություն է, ճոխություն չէ. նորմալ կառավարման դեպքում մեր երկրում սա պետք է հարց չլինի: Բժշկական հասատատությունները պետք է 7 ժամ ջրից զրկված չլինեն: Ճիշտ կառավարումը սրանից է սկսվում: Ջուր կա, կառավարում չկա: Կորուստների նվազեցում ենք առաջարկում, պատասխանատուներ, որոնք աշխատում են ջրային կորուստների նվազեցման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Կորուստներն էլ, ըստ Կարապետյանի, համակարգային ներդրումների բացակայության և ճիշտ կառավարման հետևանք են: Անդրադառնալով լուրերին, թե Գառնու ջուրը հարևան ոչ բարեկամ երկրներին են տալիս, Կարապետյանն ասաց՝ նման տեղեկատվություն չունի. «Գիտեմ՝ 2024-ի դեկտեմբերին աշխատանք է սկսվել ՀՀ-Ադրբեջանի միջև ջրօգտագործման համագործակցության վերաբերյալ: Ադրբեջանում ԱՄՆ դեպսանատունն է հայտնել այդ մասին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































