Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ընդդիմություն չէ, դիագնոզ է` քրոնիկ չուզողություն». Լիլիթ Ստեփանյան

Փետրվար 25,2026 23:50

‼️2025թ, փետրվարի 2

✅️ Կառավարությունը քննարկում է անհուսալի վարկերի խնդրի կարգավորման եղանակ` եկամտահարկի միջոցով։

❌️Ընդդիմությունը դեմ է` սա ընտրակաշառք է անբարեխիղճ վարկառուներին։

‼️2024թ., հոկտեմբերի 24

✅️ Կառավարության նիստում քննարկվում է սահմանամերձ համայնքներում բնակարանաշինության` 16 միլիոնի ծրագիրը։

❌️Ընդդիմությունը դեմ է` ծրագիրը ընտրակաշառք է սահմանամերձ համայնքների բնակիչներին։

‼️2025թ., դոկտեմբերի 2

✅️ Ազգային Ժողովում քննարկվում է առողջապահության համընդհանուր ապահովագրության նախագիծը։

❌️ Ընդդիմությունը դեմ է` նախագիծն համարելով ընտրակաշառք շահառուներին։

‼️2025թ., դեկտեմբերի 4

✅️Ազգային Ժողովում քննարկվում է պարտադիր զինծառայությունը 6 ամսով կրճատելու նախագիծը։

❌️Ընդդիմությունը դեմ է ` փոփոխությունն անվանելով ընտրակաշառք զինակոչիկներին ու նրանց ընտանիքներին։

‼️2024, 2025 թթ

✅️Պետական համակարգի աշխատակիցները ստանում են 13֊րդ աշխատավարձ և եռամսյա կտրվածքով հավելավճար։

❌️Ընդդիմությունը դեմ է` սա ընտրակաշառք է պետական համակարգի աշխատողների ընտանիքներին ։

‼️2025 թ., նոյեմբեր֊դեկտեմբեր

✅️ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը հաղորդում է , որ մարզային կառույցներին ու տեսուչներին պարգևավճար է տրվել` բարձր պաշտոններ զբաղեցնող ղեկավարներին էլ ավելի բարձր հավելավճար տալու փոխարեն։

❌️Ընդդիմությունը դեմ է` սա ընտրակաշառք է ՀԷՑ֊ի աշխատակիցների ընտանիքներին։

‼️2024֊2025֊2026 թթ

✅️Կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում ամենօրյա ռեժիմով ներկայացվում է ️բարենորոգված կամ հիմնանորոգված կրթական հաստատությունները։

❌️Ընդդիմությունը դեմ է` սա կամ փողերի անիմաստ վատնում է կամ ընտրակաշառք շահառուների ընտանիքներին։

‼️2026 թ., փետրվարի 25

✅️Վարչապետը հայտարարում է թոշակների բարձրացման մասին, որը 2021֊25 թթ Կառավարության ծրագրի մաս է։

❌️Ընդդիմությունը դեմ է` սա ընտրակաշառք է թոշակառուներին։

‼️2026 թ, փետրվարի 25, քիչ առաջ

✅️Կառավարության միջամտությամբ չեղարկվեց ՎԵՈԼԻԱ ջրի նոր ժամանակացույցը։

❌️Ընդդիմությունը դեմ է` սա ընտրակաշառք է ջուր օգտագործողներին։

‼️2021֊26 թթ, մեր օրեր

✅️ Գագիկ Սուրենյանը հաղորդում է առաջիկա երեք օրերի եղանակային կանխատեսումը ` նշելով, որ տեղումներ են սպասվում։

❌️ Ընդդիմությունը դեմ է` սա ընտրակաշառք է աշնանացան ունեցողներին։

Չէ, սա արդեն ընդդիմություն չէ, դիագնոզ է` քրոնիկ չուզողություն։ Տեսնես սրա բուժումը ներառվա՞ծ է համընդհանուր առողջապահական համակարգում՝ որպես անբուժելի հիվանդություն։
#շարունակելի»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728