«Պոլիտիկ» կայքի խմբագիր Բորիս Մուրազին հաղորդում է ներկայացրել դատախազություն հանցագործության մասին` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի` «Armtimes.com» յութուբյան ալիքին տված հարցազրույցում արած հայտարարությունների հիման վրա:
Բորիս Մուրազին համոզված է, որ Ստեփանյանի խոսքում հիշատակված են պաշտոնատար անձանց կողմից իրականացված ինչ -ինչ գործողություններ, որոնք «առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 441-րդ հոդվածի 1-ին մասով արգելված արարքների հատկանիշներ»: Խոսքը վերաբերում է Եկեղեցու եւ մասնավորապես` կաթողիկոսի ու մյուս հոգեւորականների դեմ ձեռնարկված քայլերին:
Այսպես, հարցազրույցում Լիլիթ Ստեփանյանն ասել է.
«(…) Իրենք պետք է ինքնակամ հեռանան, որովհետև ես վստահ եմ, որ իրենք գիտեն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ձեռքին կամ հատուկ ծառայությունների ձեռքին կա էն ամբողջական ինֆորմացիան, ովքեր բառից բուն իմաստով իրենց խորտակելու են և ավելի լավ է իրենք նամուսով, թասիբով թողնեն հեռանան այսքանից հետո, որպիսի որոշակի գործողությունների արդյունքում, ցավով եմ նշում` հանկարծ Հայ Եկեղեցին` մեր սրբություն սրբոցը, մեր ինքնության հենասյունը որևէ վնաս չկրի: (հարցազրուցավար)
Այս հայտարարություններից, ըստ Մուրազիի բխում է այն, որ «առանց համապատասխան լիազորությունների առկայության ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչները կատարել են գործողություններ, որոնք խաթարել են ազգային անվտանգության մարմինների բնականոն և օրիանական գործունեությունը` հանգեցնելով առերևույթ հանցանքի»:
Կարդացեք նաև
Արեգ Մարգարյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































