«Եթե հաշվի առնենք այն անհերքելի հանգամանքը, այն փաստը, որ արդեն ութ տարի Նիկոլը մեր երկրում իշխանությունը զավթած է պահում, այս տրամաբանության մեջ հույս ունենալ, որ լինելու է ազատ, արդար ընտրություն, փորձելու է ընտրական գործընթացն ապահովել, դա անգամ միամտություն չէ, այլ հանցավոր ինքնավստահություն»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանի թիմի համար սկզբից սուտն ու կեղծիքն էր իշխանություն պահելու գործիքը, այսօր բացարձակ վախն ու բանդիտիզմը․ «Նիկոլական բանդայի գործելաոճը միայն դա է․ կազմակերպված հանցավոր խմբի միջոցով իշխանությունը պահելը»։
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































