Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել է

Փետրվար 26,2026 17:50

«Փաստինֆո». Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարենի գյուղում՝ Լոռի Բերդ համայնքում օրերս համայնքի թվով 750 ընտանիքների տրամադրվել են 20 կգ-ոց սննդի փաթեթներ։ Դրանք բաժանվել են համայնքապետարանի, «Դիակոնիա» ԲՀԿ-ի և «Մեսենքինդերեն» կազմակերպության հետ ակտիվ համագործակցության շրջանակներում։

Սա այն դեպքում, երբ ՀՀ նախագահի ստորագրել է Ազգային Ժողովի ընտրությունների նշանակման օրը, ինչը ենթադրում է, որ այս կամ այն քաղաքական ուժի հետ ասոցացվող բարեգործության կազմակերպությունները չեն կարող բարեգործությամբ զբաղվել, դա կարող է ընկալվել որպես ընտրակաշառք։

Տվյալ պարագայում՝ բարեգործության մասին հայտարարությունը հրապարակվել է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում՝ 3 օր առաջ՝ կցելով նաեւ սննդային օգնության փաթեթները, իսկ դրան նախորդող մի քանի այլ հրապարակումներ վերաբերում էին արդեն Սուրեն Պապիկյանի գործունեությանը. համայնքապետարանը հայտնում էր, թե որքանով են հպարտանում Պապիկյանով։ Նման պայմաններում շատ մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ասել, որ համայնքապետարանը չի ասոցացվում որեւէ քաղաքական ուժի հետ, երբ լծված են կոնկրետ քաղաքական ուժը ներկայացնող պաշտոնյայի քարոզչության գործին։

«Փաստինֆոն» փորձեց կապ հաստատել համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի հետ և ճշտել, թե բարեգործության օրենքի արգելքի մասին տեղյա՞կ է, թե ոչ։ Զրույցի սկզբում Ներսիսյանն ամենևին էլ դեմ չէր զրուցել, սակայն երբ տեղեկացրինք, թե որն է լինելու զրույցի թեմա՝ պարզվեց Ներսիսյանի մոտ հրատապ խորհրդակցություն կա ու նա շտապես անջատել լսափողը՝ խոստանալով քիչ անց կապ հաստատել մեզ հետ։

Հետադարձ զանգ Ներսիսյանից չստացանք, սակայն զրույցից վայրկյաններ անց համայնքապետարանի էջից անհետացան բարեգործության մասին գրառումը և լուսանկարները, որոնք, իհարկե, հասցրել էինք պահպանել։ Ստացվում է, որ համայնքապետարանում հրաշալի գիտակցում են, որ բարեգործությունն այս փուլում կարող է ընկալվել որպես ընտրակաշառք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728