Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք գիտենք՝ այս դատարանում որոշումները կայացվում են ոչ թե օրենքի տառով, այլ ինչ-որ քաղաքական վերնախավի կաբինետներում. Արթուր Սարգսյան

Փետրվար 26,2026 18:15

-Վերահաստատում եմ, որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում, իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որի նպատակն է ոչ թե արդարադատությունը, այլ իմ քաղաքական գործունեության կասեցումը,- այսօր Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, երբ քննարկվում էր նրա խափանման միջոց տնային կալանքը փոխելու հարցը:

-Այստեղ չեմ եկել արդարադատություն հայցելու։ Մենք գիտենք՝ այս դատարանում որոշումները կայացվում են ոչ թե օրենքի տառով, այլ ինչ-որ քաղաքական վերնախավի կաբինետներում: Պատրաստ եմ ապացուցել իմ անմեղությունը, բայց գիտենք, որ ապացուցելու համար պետք է արդարություն լինի: Այս 8 ամիսներին համոզվեցինք՝ այս դատարանում արդարություն չկա,- հավելեց պատգամավորը:

Դատարանը որոշեց անփոփոխ թողնել Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը՝ համակցված այլ միջոցներով ու սահմանափակումներով, որոնք ընտրել էր ավելի վաղ և այդ խափանման միջոցը երկարաձգել ևս երեք ամսով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728