Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեփոխումը չպետք է իրականացվի ի հաշիվ մարդու հիմնարար իրավունքների»

Փետրվար 26,2026 19:33

Մտահոգությամբ արձանագրում ենք ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշումը, որով 2026 թ. ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների վճարումը նախատեսվում է իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով։

💻 Թեև սոցիալական համակարգի թվայնացումը սկզբունքորեն ողջունելի է, սակայն մի շարք էական հարցեր այսօր խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանը։

🏦 Չնայած որոշմամբ նախատեսվում է որոշակի խմբերի համար բանկային քարտերի առաքում տուն, սակայն խնդիրները չեն ավարտվում քարտը ստանալով։ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում բանկոմատների կամ անկանխիկ վճարման կետերի բացակայությունը կամ անմատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց դնում է երրորդ անձանցից ուղղակի կախվածության մեջ։

♿ Տեղաշարժման, տեսողության, լսողության, մտավոր կամ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկային համակարգից օգտվելը հաճախ ուղեկցվում է լրացուցիչ դժվարություններով, որոնք հաշվի չեն առնվել։

⚠️ Հատկապես միայնակ ապրող տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար անկանխիկի պարտադիր անցումը կարող է առաջացնել ֆինանսական կախվածություն այլ անձանցից և մեծացնել նրանց թիրախավորումը զեղծարարների կողմից։ Սա հատկապես վտանգավոր է այն պարագայում, երբ պետությունը բավարար ջանքեր չի գործադրում տարբեր խմբերի համար ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ։

🗣 Այս որոշումները շարունակում են ընդունվել առանց լայն հանրային քննարկումների և առանց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ խորհրդակցելու։ Հիշեցնենք, որ այս հարցով դեռևս նախորդ տարեվերջին դիմել էինք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով կայացնել իրավունքների խախտման մասին որոշում։

⚖️ Բարեփոխումը չպետք է իրականացվի ի հաշիվ մարդու հիմնարար իրավունքների։ Պետությունը պետք է երաշխավորի, որ ոչ մի շահառու չի զրկվի իր գոյության միջոցից կամ չի ընկնի կախվածության մեջ այլ անձանցից՝ տեխնիկական կամ ենթակառուցվածքային անմատչելիության պատճառով։

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728