Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ տեղադրված լինելու մասին կեղծ ահազանգի հեղինակը

Փետրվար 26,2026 23:40

Aravot.am-ի տեղեկություններով՝ Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի աշխատակիցները պարզել են, թե ով է Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ տեղադրված լինելու մասին ահազանգ հնչեցրել ոստիկանություն։

Ինչպես հայտնի է՝ փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Մուշ բաժնի օպերատիվ խումբը՝ Նորսոյանի գլխավորությամբ, պարզել է, թե ով է ահազանգի հեղինակը։ Նրանք պարզել են, որ տվյալ հեռախոսահամարը պատկանում է Գյումրու թիվ 19 դպրոցի աշակերտներից մեկին, որի հեռախոսահամարով նույն դպրոցի մեկ այլ աշակերտ է ահազանգել ոստիկանություն։

Աշակերտը հայտնել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, և որ ինքը կատակ է արել՝ չգիտակցելով հետևանքները։

Մուշ բաժնի հատուկ կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան Իսահակյանը հաղորդում է ներկայացրել հանցանքի մասին, փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728