Գործարքի իրավաբանական ուղեկցումը միայն պայմանագիր կազմելը եւ կնքելը չէ։ Դա մի ամբողջական գործընթաց է, որը սկսվում է առաջին բանակցությունից եւ ավարտվում սեփականության իրավունքի պետական գրանցմամբ։
Գործարքի իրավաբանական ուղեկցումը սովորաբար ներառում է հետեւյալ փուլերը՝
1. Առաջնային խորհրդատվություն եւ գործարքի պլանավորում,
2. Անշարժ գույքի վաճառողի եւ օբյեկտի ստուգում,
3. Բանակցությունների վարում,
4. Անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում եւ ստուգում,
5. Անվտանգ վճարումների կազմակերպում եւ վերահսկում,
6. Պայմանագրի եւ հանձնման-ընդունման ակտի կնքում,
7. Իրավունքի պետական գրանցում:
Գործարքի իրավաբանական ուղեկցման առավելություններն են՝
Կարդացեք նաև
v թույլ է տալիս հաճախորդին զերծ մնալ գործարքի ընթացքում առաջացող հնարավոր իրավական բարդություններից,
v երաշխավորում է հաճախորդի շահերի լիարժեք պաշտպանությունը,
v արդյունավետորեն պարզեցնում է անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման գործընթացը:
Իրավաբանական ուղեկցումը նպաստում է գործարքի բոլոր կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը, թույլ է տալիս կանխատեսել ու չեզոքացնել հնարավոր իրավական խոչընդոտները նախքան դրանց ի հայտ գալը, ինչպես նաեւ ապահովում է գործընթացի անխափան ընթացքը։
Բիզնեսի գրանցման, իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ Ձեր ընկերության իրավաբանական սպասարկման հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 55 հեռախոսահամարին:
ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր,
փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու,
դոցենտ
«Առավոտ» օրաթերթ
27.02.2026թ.


















































