Աննա Հակոբյանը այսօր եւս մեկ անգամ հայտարարել է. «Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետև այլ ամուսնություն չունենք, այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը»:
Աննա Հակոբյանը կապրի վարձակալված բնակարանում. «Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։
Ձե՛զ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։
Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»:
Կարդացեք նաև
Աննա Հակոբյանը նաեւ ասաց, որ ցանկություն ունի աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն. «Կարծում եմ, որ միայն իմ ցանկությունը, թերևս, բավարար չէ սրա համար։ Եվ բացի այդ, դատելով երեկվա Հակակոռուպցիոն կոմիտեի և լրագրողների միջև տեղի ունեցած հարցուպատասխանից, չի բացառվում, որ ես քրեական պատասխանատվության ենթարկվեմ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ Կյանք է, գուցե և հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած, կապրենք, կտեսնենք»:
Նիկոլ Փաշինյանը սոցիալական իր հարթակներում գրել է. «Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։
Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։
Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»:


















































Զարմանալի է․ ձեզանից ներդաշնակ, իրար լրացնող զույգ ես չեմ հանդիպել։ Առանց Ձեզ կարողանա՞ Ձեր նախկին ամուսինը նույն հաջողությամբ զրպարտել, խաբել, զազրախոսել, փչացնել, դավաճանել․․․ Ումի՞ց պիտի ներշնչանք ստանա։
расходимся по одному:):):) էվակուացիոն պլանը սկսեց գործել․․․․
Կարծում եմ, որ սա խորտակվող կառավարության “ձիով քայլն է” որոշակի տոկոս կազմող միամիտ և էմոցիոնալ ընտրազանգվածի ուշադրությունն իշխանական ընտանիքի վրա կենտրոնացնելու համար (ինչպես այդ նույն մարդիկ կենտրոնանում էին ընտանեկան թեմայով կինոսերիալների վրա)։
Կարելի է ենթադրել, որ հաջորդիվ կատարվելու են նիկոլի “ասպետական” հայտարարությունները կնոջ մասին և իր “սխալների ընդունումը”, որպեսզի ցուցադրվի, թե ինչքան “ազնիվ է” նիկոլը և ինչքան “օբյեկտիվ”։ Նմանատիպ մի տրյուկ արվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ “հայրենասեր” վարչապետի ընտանիքի տիկինը “Էռատո” անունով ջոկատ կազմավորեց և “մեկնեց թեժ մարտերի ճակատ”։
Տեխնոլոգիաներ, շարունակական տեխնոլոգիաներ, ուղեղների լվացման տեխնոլոգիաներ
…