-Եկել է արդեն ընտրության ժամանակը, նոր սկսել են թոշակների մասին մտածել: Թող Փաշինյանը մտածի, որ 2018-ին, որ ընտրվեց, դրանից հետո ինչքան է թանկացել ապրանքը: Էս ինչ անում է, ընտրությունների համար է անում, որ աչք մտնի: Կաշառում է թոշակառուներիս, դա նախընտրական կաշառք է: Ուզում է 100.000 դրամով էլ բարձրացնի, ես անձամբ ձայնս իրեն չեմ տալու,- Aravot.am-ի հետ զրույցում թոշակները բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այսպես արձագանքեց մի թոշակառու քաղաքացի:
Aravot.am-ը թոշակների բարձրացման հարցով զրուցել է նաեւ այլ քաղաքացիների հետ:
-Կոպեկներ են, էդ ինչ բարձրացում է, որ: Ոչ մի հարցի լուծում չի դա: Թող էդքան խելք ունենան, որ իրենք կարողանան էդ 10,000 դրամը ծախսեն,- արձագանքեց մեկ այլ թոշակառու:
-Ընտրությունների նախօրյակն է , թոշա՞կ է բարձրացնում, էսքան տարի ի՞նչ բանի է եղել, թող տանի իր կնկանը տա,- արձագանքեց մեկ այլ քաղաքացի:
Կարդացեք նաև
– Սա համարվում է կոռուպցիայի ավելի կատարելագործված ձեւ: Եթե անող էր, թող հունվարի մեկից աներ, դա նշանակում է՝ նորից ուզում է ժողովրդին կաշառի, որ իրեն ընտրեն, կոռուպցիայով է զբաղվում,- շարունակեց մեկ այլ թոշակառու:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































