Քիչ առաջ Երեւանի մաքրության եւ բնապահպանական թեմաներով ակտիվ քաղաքացի Էդուարդ Հայրումյանը իր ՖԲ էջում հրապարակեց հետեւյալ գրառումը, որը բացահայտում է ՀՀ կառավարման համակարգում տիրող բարձիթողի ոլորտներից եւս մեկը:
Օրերս Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից հայտարարած 5000 հատ կոստյումների ու 6000 զույգ կոշիկի տենդեռը շահել է Ջեկի Չանի TenerCh ընկերությունը։
Լռիվ լուրջ։
Բայց հիմա ավելի մանրամասն՝
Կարդացեք նաև
Որպեսզի պատկերացնեք թե ինչ աբսուրդի աստիճանի վատ են կազմակերպվում Հայաստանի Հանրապետության տարբեր կառույցների կարիքների համար իրականացվող տենդերները, ընդամենը պետք է մուտք գործել E-AUCTION -ի կայք և փորձել մասնակցել որևէ տենդերի։
Փաստացի ցանկացած մարդ, Երկիր մոլորակի ցանկացած կետից (օրինակ՝ Գյանջայից, Անկարայից կամ Նիժնի Տապըռից) կարող է մուտք գործել ՀՀ կառավարության ենթակա տենդերի կայք, առանց որևէ կազմակերպությամբ կամ անձը հաստատող փաստաթղթով իդենտիֆիկացիա անցնելու, մասնակցել ՀՀ ցանկացած կարիքների համար հայտարարված տենդերի՝ գրելով կեղծ կոնտակտային տվյալներ (այս դեպքում նաև՝ ստորացուցիչ ծիծաղելի), առաջարկել ծիծաղելի էժան գին, շահել տենդերը և կորչել՝ կոլապսի ենթարկելով ամբողջ գործընթացը։
Այս դեպքում «Ջեկի Չանը» ոստիկանների կոշիկների տենդերն առաջարկվող 16500 դրամի փոխարեն շահել է 702 դրամով, տենդերը կայացել է, Ջեկին հաղթել է, բայց Ջեկիի կոնտակտները չկան, ոչ էլ որևէ բանկային երաշխիքի տվյալ կար (ինչն իմիջայլոց պարտադիր էր)։ Հետո ձևավորվել է հանձնաժողով, տենդերը չեղարկել, բայց ուշադրություն. 10 օր ժամանակ տվել, որ սպասեն Ջեկի Չանը կբողոքի թե չէ։
Արդյունքում չեղարկման օրվանից դեռ մեկ ամիս էլ պետք է, որ նոր տենդեր հայտարարվի ու նորի դեպքում նորից կարող է նույնը լինել ու ասենք մեկ տարի ոստիկանները մնան առանց կոստյում ու կոշիկ։
Էս նույնը կարող է լինել օրինակ բանակի դեպքում կամ ասենք մանկապարտեզների սնունդի։























































