Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում 25-ամյա Պարույր Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ էլեկտրասյունն էլ հայտնվել է ավտոմեքենայի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, երբ առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման նպատակով։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

















































