Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի 77-րդ միջազգային մրցաշարում այսօր հետագա պայքարին հրաժեշտ տվեցին տղամարդկանց հավաքականի մեր վերջին երկու ներկայացուցիչները՝ 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը և 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը։
Այսպիսով, Սոֆիայի ռինգում մեր հանրապետությունից պայքարի մեջ է միայն կանանց հավաքականի անդամ, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որը եզրափակիչ փուլ անցնելու համար կմենամարտի փետրվարի 28-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

















































