Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոճանապարհները Հայաստանում

Փետրվար 28,2026 10:40

Փետրվարի 28-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Վարդենյաց լեռնանցքը, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Սևանի, Գավառի, Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728