Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելն իր հարձակումը կոչել է «Հուդայի վահան»․ Վարուժան Գեղամյան

Փետրվար 28,2026 11:34

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումները

Ամերիկյան աղբյուրները, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում են, որ ԱՄՆ-ն ևս միացել է հարվածներից Մերձավոր Արևելքում տեղակայված իր ռազմաբազաներից։

Ցավոք, ԱՄՆ ուղիղ ներգրավումով պատերազմի ընդլայնվելու ու Իրանը թուլացնելու ծրագիրը կարող է իրականություն դառնալ։

Եվս մեկ բան. տարածաշրջանի երկրները պատրաստվում էին Իրանի վրա հարձակման այս սցենարին շատ վաղուց, ոչ թե դհոլ էին նվագում։

Օրինակ հարևան թշնամական Թուրքիան, ըստ Bloomberg-ի աղբյուրների, թարմացրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի գլխավորած հնարավոր ռազմական արշավի իր արտակարգ իրավիճակների ծրագրերը, ներառյալ Իրանի տարածք զորքով ներթափանցելու տարբերակները՝ փախստականների զանգվածային հոսքը կանխելու համար։

Ընթացող աղետի մեջ չմոռանանք նաև հարցի խորհրդանշական կողմի մասին։
Իսրայելը իր հարձակումը կոչել է «Հուդային վահան» (Shield of Judah)։

Պետք չէ խառնել դավաճան Հուդայի հետ։ Հուդան հինկտակարանյան նախահայրերից մեկն էր։
Բայց միևնույն է, ինչպես ասում են, անունը մեկնաբանման առիթ է կամ «Восток – дело тонкое»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728