Լրահոս
Օրվա լրահոսը

Աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալման և տարբեր կողմերին ներքաշման ռազմա-քաղաքական ռիսկը․ Արտակ Զաքարյան

Փետրվար 28,2026 11:55

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Դատելով առաջին հարվածի թիրախներից և ավիացիայի անխոչնդոտ կիրառման փաստից՝ կարելի է ասել, որ Իրանի դեմ ռազմական օպերացիան պլանավորվել է ամիսներ շարունակ, իսկ հարվածի ժամկետն ընտրվել է վերջին օրերին: Տպավորություն է, որ նույնիսկ Իրանի համար կար հանկարծակիության էլեմենտ:

Կառավարական օբյեկտներին հարվածելուն զուգահեռ, հարվածներ են հասցվում նաև Իրանի տարբեր հատվածներում տեղակայված ռազմավարական օբյեկտներին:

Հաջորդիվ, ենթադրելի է, որ Իրանը պետք է իրացնի պրեվենտիվ և/կամ ուղիղ պատասխան հարվածների իր գործողությունները: Դրանց էֆեկտիվության և համարժեքության մակարդակը հետագա հետևությունների հնարավորություն կտա:

Հակամարտության կողմերի առաջին օրվա/օրերի հարվածողական և պաշտպանական գործողությունների էֆեկտիվությունից է նաև կախված պատերազմի էսկալացիայի հետագա ընթացքը:

Այս պահին աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալման և տարբեր կողմերին ներքաշման ռազմա-քաղաքական ռիսկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728