Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն ամբողջական միավորումն է ի զորու ապահովել իշխանափոխության և հասարակական-քաղաքական դաշտում պառակտվածությանը վերջ դնելու խնդրի լուծումը․ Վարազդատ Հարությունյան

Փետրվար 28,2026 14:08

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ, փաստորեն, «Միասնության Թևերը» և «Հայաքվեն» հուշագիր ստորագրեցին` ընտրություններին միասին մասնակցելու նպատակով:
Ես՝ որպես քաղաքական պրոցեսների շահառու-քաղաքացի, ողջունում եմ ընդդիմադիր դաշտում ցանկացած նման մեծ ու փոքր միավորում, սակայն գտնում եմ, որ միայն ամբողջական (մեծ) միավորումն է ի զորու ապահովել իշխանափոխության և հասարակական-քաղաքական դաշտում պառակտվածությանը վերջ դնելու խնդրի լուծումը:

Ընդ որում, այդ միայն քաղաքական դերակատարներին ու իրենց նեղ քաղաքական թիմերին է հետաքրքիր, թե կոնկրետ ում շուրջ կամ ում առաջնորդությամբ կհամախմբվեն (պաշտոն-մաշտոն, ցուցակում լավ տեղ և այդպիսի այլ գրող ու սև ցավեր), մեզ` նման ակնկալիքներ չունեցող քաղաքացիներիս համար կարևոր է արդյունքը:

44-օրյա պատերազմից ի վեր հայ հանրությունը գիտակցաբար և անգիտակցաբար սպասում է մեկ բանի` համազգային ու համաժողովրդական միասնության, որն ապահովելու ուղիղ պարտականությունը կրում են քաղաքական էլիտաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728