Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ժողովրդի վերադարձը համադրելի չէ ՀՀ-ից տեղափոխված ադրբեջանցիների վերադարձի հետ»․ Արտակ Բեգլարյան

Փետրվար 28,2026 14:18

«Որևէ կերպ հայելային համադրելի չէ Արցախի ժողովրդի վերադարձը ՀՀ-ից տեղափոխված ադրբեջանցիների վերադարձի հետ, որը շահարկում են Ադրբեջանի իշխանությունները և որով մեզ փորձում են վախեցնել ՀՀ գործող իշխանությունները»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրված Սումգայիթում 1988-ի փետրվարի 26-29-ին հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ անցկացված հավաքի ընթացքում՝ նվիրված Սումգայիթում սպանված հայերի հիշատակին, հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա կարևորեց՝ պետք է բարձրաձայնենք ոչ միայն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, այլև ադրբեջանահայության վերադարձի իրավունքի․ «Իրենք պիտի որոշեն՝ վերադառնան, թե՝ ոչ։ Ուղղակի դրա համար պայմաններ պետք է ապահովված լինեն։ Որևէ մեկը թե′ ՀՀ-ում, թե′ միջազգային հանրությունում չի կարող առարկելի իրավունք համարել ադրբեջանահայության վերադարձը»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728