Լրահոս
Օրվա լրահոսը

Սա շատ գռեհիկ PR ակցիա է․ «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամը՝ թոշակների բարձրացման մասին

Փետրվար 28,2026 18:06

«Բոլորս ենք վստահ, որ նախընտրական տարում ընտրական գործընթացներում երբեք չեն լինում պատահական բաներ։ Սա շատ ոչ կոռեկտ, ոչ պրոֆեսիոնալ PR ակցիա է, որը հուսամ՝ մեր հայրենակիցներն ըստ արժանվույն կգնահատեն»,-«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ, փորձագետ Վիգեն Եղոյանը՝ անդրադառնալով թոշակները 10,000 դրամով բարձրացնելու՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը ընտրություններից 3 ամիս առաջ։

Նա նշեց՝ տնտեսագիտորեն ցանկացած բյուջետային ծախս ենթադրում է հաշվարկ։ Ամենամեծ ծախսային հոդվածներից մեկը սոցիալական ուղղվածության ծախսերն են, հետևաբար ցանկացած գումարով թոշակների ավելացում ծածկույթի խնդիր է ենթադրում։

Ըստ փորձագետի՝ վտանգավոր է մեր հասարակության՝ նման փոքրիկ PR ակցիաներին տրվելը․ «Արցախ ենք կորցնում, հանգիստ ենք տանում, բայց եթե հազար դրամով բոլորիս կպնում են, բուռն սկսում ենք դրա դեմ պայքարել։ Թող լսեն ու իմանան, որ սա գռեհիկ PR ակցիա է»։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728