Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրառումն X սոցիալական ցանցում
ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմը լուրջ հետևանքներ է առաջացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար։
Այս վճռորոշ պահին ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ ազգային տարածքի, մեր հայրենակիցների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող մեր կառույցների անվտանգության ապահովման համար։
Ֆրանսիան նաև պատրաստ է, նրանց դիմումի դեպքում, անհրաժեշտ միջոցներ կիրառել՝ իր ամենամոտ գործընկերների պաշտպանությունն ապահովելու համար։
Կարդացեք նաև
Ընթացիկ էսկալացիան վտանգավոր է բոլորի համար։ Այն պետք է դադարեցվի։ Իրանական ռեժիմը պետք է գիտակցի, որ այլևս չունի այլ ընտրություն, քան բարի կամքով բանակցությունների մեկնարկը՝ իր միջուկային և բալիստիկ ծրագրերին, ինչպես նաև տարածաշրջանային ապակայունացնող գործողություններին վերջ դնելու համար։ Սա բացարձակապես անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում բոլորի անվտանգության համար։
Իրանի ժողովուրդը նույնպես պետք է կարողանա ազատորեն կառուցել իր ապագան։ Իսլամական ռեժիմի կողմից իրականացված կոտորածները նրան զրկում են լեգիտիմությունից և պահանջում են, որ խոսքը վերադարձվի ժողովրդին։ Որքան շուտ՝ այնքան լավ։
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին և գիտակցելով իր միջազգային պատասխանատվությունը՝ Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի գումարում։ Ես սերտ կապի մեջ եմ մեր եվրոպացի գործընկերների և Մերձավոր Արևելքում գտնվող մեր բարեկամների հետ։


















































